|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության և անաչառության վառ դրսևորում։