|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին:
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու և այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը և նշել, որ ջրամատակարարման ոլորտը ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով վերջին տարիներին հետևողական քայլեր են իրականացվել Երևանի, մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների բարելավման նպատակով և կարևորել ջրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացումը: