|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեք օր առաջ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Քաջիկ Սիմոնյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ արդեն 7 օր է` որդուց՝ 20-ամյա շարքային Ազատ Սիմոնյանից լուր չունի:
Քիչ առաջ տղայի հարազատներից տեղեկացանք, որ նա, ցավոք, երեկ Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհված զինծառայողների թվում է եղել: Հիշեցնենք, որ մեր զինծառայողների մարմինները թշնամին խոշտանգել է: Ցավում ենք, որ Ազատի հոր՝ Քաջիկ Սիմոնյանի հույսով լի սպասումները, որ որդին շուտով գտնվելու է, ի չիք դարձան: Ուժ` մեր զինվորների ծնողներին…