|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանում այսօր կայացել է Դմիտրի Մեդվեդեև-Հովիկ Աբրահամյան հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես կառավարությունից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, հայտարարություններից հետո լրագրողներին հարց տալու հնարավորություն չի տրվել, սակայն հեռանալիս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լսել է հայ լրագրողների բացականչությունները. «Ինչու՞ եք զենք վաճառում Ադրբեջանին»: Մեդվեդևը սակայն հարցին չի պատասխանել, միայն Հովիկ Աբրահամյանի հետ հեռանալիս նրան ասել է. «Դե մարդիկ անհանգստանում են, հասկանում եմ»:
Վարչապետերի հայտարարությունը՝ քիչ անց: