|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ զոհված տղաներից մեկն էլ 20-ամյա Գոռ Կիրակոսյանն է, ով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ Գոռն ունի մեկ եղբայր, ով զինվորական ծառայությունն ավարտել ու հոր հետ մեկնել էր արտագնա աշխատանքի:
«Այս գիշեր են հայրն ու եղբայրը եկել… Գոռը յուրահատուկ տղա էր` շատ կիրթ ու դաստիարակված: Նա զորամասում վարորդ էր: Լարված ժամանակ, երբ հերթական անգամ մեքենայով բարձրացել է տղաներին օգնության ու ինչ-որ բան փոխանցել, հետո` կրկին առաջնագծից զորամաս է գնացել, հակառակորդը կրակել է ականանետից, մեքենան պայթել է, ինքն էլ` զոհվել»,- ասաց գյուղապետը: