|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ներկայումս հաստատված հրադադարը չպետք է մեզ թուլացնի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա ասել է, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը գտնել: Լավրովը նշել է, որ ներկայումս գրեթե բոլոր բաղադրիչները, պայմանավորվածությունները կան հակամարտության լուծման համար:
«Հարցն անգամ այն չէ` ինչ հերթականությամբ դրանք դասավորել, այլ` ինչ-որ ձևակերպումներ գտնել: Ըստ էության՝ մենք շատ մոտ ենք հակամարտության լուծմանը: Անշուշտ, մենք հետաքրքրված ենք, հնարավոր է ավելի շատ, քան արևմտյան շատ երկրներ, որ այդ հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի»,- ասել է նա: