|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի լրագրողներին Ադրբեջանից վտարել էին` հակամարտության գոտում իրենց տեսանյութերով «իրավիճակն աղավաղելու համար»:
Լրատվամիջոցի ներկայացուցիչներն ավելի ուշ պատմել են, որ Ադրբեջանիում իրենց վրա անըդնհատ ճնշում են գործադրել, ոստիկանները մշտապես ուղեկցել են նրանց, իսկ 2 օր հետո շրջանային ղեկավարությունն ասել է, որ ավելի լավ է` լքեն Ադրբեջանը:
Լրագրողները պատմել են, որ իրենցից պահանջել են անհապաղ հավաքել իրերն ու հեռանալ, իսկ հյուրանոցում իրենց իրերը թափթփված են եղել, եւ տպավորություն է եղել, թե սենյակը խուզարկել են:
Նշվումէ, որ LifeNews-ի խումբը միակն է եղել ռուսական լրատվամիջոներից, որ ռեպորտաժներ է տվել ուղիղ սահմանից, սակայն դրանց բովանդակությունը մշտապես վերահսկվել է ադրբեջանցիների կողմից: