|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սփյուռքում քայլերը երկու ուղղությամբ են կատարվում՝ մարդիկ, որոնք պատրաստ են գալ ու կամավոր մեկնել առաջին գիծ և մյուսը՝ հայկական լոբբինգը ուղղորդելու գծով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հայտնում է 1in.amը:
«Այսօր մենք ինքներս էլ գիտենք, որ առաջինը հարձակվել է Ադրբեջանը, բայց ամբողջ աշխարհը այդպես համոզված չէ, սա շատ կարեւոր հարցերից մեկն է, որովհետև մնացած բոլոր քննարկումները այս ֆոնի վրա են կատարվում: Եթե մենք չկարողանանք համոզել ու այդ փաստերը տրամադրել, թե որ կողմը սկսեց, այս խնդիրը եթե հստակ չդրվի, Ադրբեջանը կարող է գլխիվայր շրջել կատարվածի պատկերը»,- նշել է պատգամավորը:
Տեսանյութը` 1in.am-ի