|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական զինուժը հակառակորդի առաջխաղացումը կանխելու ու հետ շպրտելուց բացի մի քանի ուղղություններով այնպիսի դիրքային առավելություններ են ստացել, ինչը հնարավորություն է տվել շփման գծի որոշ հատվածներում հարվածներ հասցնել հակառակորդի, այսպես կոչված, սնուցման հանգույցներին: ՊՆ խոսնակն արդեն հայտնել է, որ ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք փորձել են տեղափոխվել առաջնագիծ: Այս պահին առաջնագծում հայկական զինուժի առավելությունն ապահովելուն ուղղված լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում բոլոր ուղղություններով»: