|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով զոհեր կան նաև քաղաքացիների շրջանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ցավակցելով զոհերի ընտանիքներին ու կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարին:
«Անկայուն իրավիճակը ցույց է տալիս, որ կողմերը պետք է անհապաղ բանակցությունների նստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության լուծման համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,-ասել է նա: