|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բրյուսելի օդանավակայանում աշխատող ոստիկանները պնդում են, որ օդանավակայանի մոտ 50 աշխատակից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից է. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին ասվում է բաց նամակում՝ ուղղված երկրի կառավարությանը:
Նամակի հեղինակները նշում են, որ օդանավակայանում բացակայում է պատշաճ վերահսկողությունը, ցանկացած մարդ կարող է մուտք գործել օդանավակայան, այդ թվում` քրեական անցյալով անձինք:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչություններ էին տեղի ունեցել, և նամակը, փաստորեն, գրվել է դրանցից հետո: