|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարտի 31-ին` ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին, ով ժամը 23.55-ին, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն: