|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Իսփիր շրջանի ղեկավար Սալիհ Զեքիչեթինքայան առևանգվել է Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից:
Ըստ Haberler-ի՝ Կարինի նահանգապետ Ֆաթիհ Յեշիլյուրթը հայտնել է, որ Զեքիչեթինքայան իր եղբոր և ևս մեկ անձի հետ Կարինից ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել դեպի Շանլըուրֆա (Ուրֆա), երբ ՔԲԿ-ականները կանգնեցրել են մեքենան և նրանց ներկայացրած փաստաթղթերը ստուգելուց հետո պարզել, որ ուղևորներից մեկը ԱԶԿ-ական Սալիհ Զեքիչեթինքայան է, ինչից հետո կապել են նրա աչքերն ու առևանգել նրան:
Քուրդ զինյալները, Զեքիչեթինքայայից բացի, բոլորին ազատ են արձակել: