|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեռ մարտի 21-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլի կողմից հոշոտված 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիճակը կայուն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ կնոջը վիրահատել են. գրեթե 4 ժամ է տևել վիրահատությունը:
Հունանյանը տեղեկացրեց նաև, որ կինը երեկ սկսել է խոսել /ոչ լիարժեք է խոսքը, քանի որ շուրթերը նույնպես վնասված էին ու վիրահատվել են/:
«Գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն»,- ասաց Հունանյանը: