|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարտի 11-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպք ի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ-ը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Կռազ» մակնիշի և «Վոլկսվագեն» մակնիշի 15 ՍՏ 207 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ հոսպիտալացվել հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: