|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի արդարադատության նախարարությունն ընթացք է տվել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաև կուսակցության ևս 3 պատգամավորի՝ Սելմա Ըրմաքին, Սըրրը Սյուրեյյա Օնդերին և Էրթուգրուլ Քյուրքչյուին անձեռնմխելիությունից զրկելուն ուղղված իրավական գործընթացին:
Ըստ Demokrathaber-ի՝ նախարարությունն այդ առաջարկը ներկայացրել է կառավարություն: Նախարարությունը և կառավարությունն այդ առաջարկը համատեղ ուսումնասիրելուց հետո կուղարկեն Թուրքիայի խորհրդարան: