|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնների հարցն այս համագործակցության առաջնային հարցը չէ, բայց ամեն դեպքում հստակություն մտցրեց այս մասով էլ:
Այսպես, էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կդառնա Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ: