|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենին։
Աննիկ Ժիրարդենը շեշտել է, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը բոլոր ոլորտներում, այդ թվում` որպես ֆրանկոֆոն ընտանիքի ամենաակտիվ անդամներից։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման հարցերին, միջխորհրդարանական կապերի, ապակենտրոնացված համագործակցության, կրթության ոլորտում փոխգործակցության զարգացմանը։
Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում կարևորվել է ֆրանսիական ընկերությունների արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ֆրանսիական ներդրումների խթանումը և համապատասխան բարենպաստ պայմանների կատարելագործումը։
Այդ առումով նախարար Նալբանդյանն արժևորել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին։
Անդրադարձ է արվել նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը, կարևորվեց դրանց խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության զարգացումը։