|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայաստանը Ադրբեջանի հետ հրադադարի մասին կրիտիկական հայտարարություն է արել» վերնագրված հոդվածներում թուրքական կայքերն անդրադարձել են ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին:
Haberturk-ը «Վերջ դրվեց հրադադարին» վերնագրված հոդվածում հիշեցրել է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե այս իրավիճակում պետք է օգտագործել «պատերազմ» բառը:
Հիշեցնելով, որ հրադադարը կնքվել է 1994 թվականին Բիշքեկում, կայքը գրել է. «Երկու երկրների միջև վեճերի պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի վերաբերյալ Շվեյցարիայում նախագահների մասշտաբով կայացած բանակցություններն անգամ ապարդյուն անցան»:
Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին է անդրադարձել նաև Radikal թերթը: Կրկնելով պատերազմական իրավիճակում լինելու վերաբերյալ` ՀՀ ՊՆ խոսնակի հայտարարությունը՝ կայքը հրապարակել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, թե իբր հրադադարի պայմանագիրը խախտվել է հայկական ուժերի՝ «ադրբեջանական հողերում» ապօրինաբար լինելու հետևանքով: