|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում շիա աշխարհազորայինների կողմից կազմակերպված ցույցի հարյուրավոր մասնակիցներ այրել են Թուրքիայի պետական դրոշը:
Ըստ Milliyet-ի` ցուցարարների ձեռքին եղել են Իրաքի պետական դրոշը և հակաթուրքական գրառումներով պաստառներ:
Շիա «Բեդիր շարժում» կազմակերպության առաջնորդ Հադի ալ Ամիրին, անդրադառնալով թուրքական զորքերի տեղակայմանը Մոսուլում, ասել է. «Մենք պայքարելու ենք Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը թիրախ դարձնող ցանկացած ծրագրի դեմ»: