|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն կալիֆորնիական Սան Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն: Այդ մասին ամերիկյան հեռուստաընկերությունների եթերով ասել է ՀԴԲ ղեկավարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այդ գործով առայժմ ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին սահմանափակ հնարավորություններով անձանց կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանդի հետեւանքով 14 մարդ էր զոհվել, 17-ը` վիրավորվել:
Իրավապահների տվյալներով` հրաձգությունը կազմակերպել են Ռիզուան Ֆարուքն ու Թաշֆեն Մալիքը: Վարկածներից մեկի համաձայն` ահաբեկիչները ավելի վաղ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»: