|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել:
Որպես հակահարված՝ Անկարան էլ, իր հերթին, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկ է հրապարակել:
Ըստ Haberturk-ի՝ ռուսական մաքսակետերում միտումնավոր կերպով պահված թուրքական թարմ մրգերն ու բանջարեղենը կվերադարձվեն: Մաքսային հարցերով նախարարն անձամբ կմիջամտի՝ որոշելու վերադարձված ապրանքի ճակատագիրը:
Ռուսական արտադրանքը խստությամբ կզննվի, ամբողջությամբ կգույքագրվի:
Քննարկելու են գազի գնման այլ տարբերակներ:
Ռուսաստանից Թուրքիա փոխադրումները կդանդաղեն:
Կվերանայվեն նաև Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների համար նախատեսված էժան տուրփաթեթներն ու փոխադարձ առևտրի պայմանագրերը: