|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ ամրագրված է պետության պարտականությունը սփյուռքում հայապահպանության քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև հայրենադարձությունը, որպես պետության քաղաքականության հիմնական ուղղություն հանդիսանալու դրույթները:
Նոր սահմանադրությամբ ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքների որևէ փոփոխության, ինչպես նաև դրամից հրաժարվելու հարցը պետք է որոշվի միայն հանրաքվեի միջոցով:
Դաշնակցության համար կարևոր նշանակություն ունեցող և նոր սահմանադրության մեջ տեղ գտած դրույթներից է նաև ընտանիքին վերաբերող 16-րդ հոդվածը: Այս հոդվածով հստակ ամրագրված է, որ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ՝ բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրության, պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո է: Այսինքն այս հոդվածով բոլոր այլ տիպի ամուսնությունները մեր պետության համար անընդունելի են: