|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական Սու 24-ի օդաչուների մասին թուրքմեն զինյալները նոր տեղեկություններ են հայտնել:
Համացանցում հայտնված տեսանյութում հրամանատարներից Ալփասլան Չելիքը հայտնում է, թե ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, ինչի համար էլ խոցվել է Թուրքիայի օդային ուժերի կողմից:
Նա հաստատում է տեղեկությունները, որ օդապարիկով դուրս նետված և փրկված օդաչուներին իրենք են սպանել: Թուրք լրագրողների հարցին, թե օդապարիկով դուրս նետվելուց հետո նրանք ո՞ղջ են մնացել, նա պատասխանել է. «Իհարկե, մերոնք կրակ բացեցին և նրանց սպանեցին օդում»: