|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր կառավարության նիստում որոշվեց Սևանա լճի շրջակայքում Ծովագյուղ-Արտանիշ տարածքի անտառապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության և հողի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 7 միլիոն 751 հազար դրամ: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2016-ի ընթացքում Սևանա լճի շրջակայքում` Ծովագյուղ Արտանիշ հատվածի լեռնալանջերին, պաշտպանական 10 հա տարածքով անտառաշերտ հիմնադրել, որն էապես կնպաստի Սևանա լճի սանիտարական, առողջարարական վիճակի բարելավմանը ու էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը: