|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կնքմանը:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ասաց, որ վարկով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը 2.1% է, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:
Ծրագրում նախատեսված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումների փաթեթն ուղղված է հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:
Ծրագրի գլխավոր ուղղություններն են. ա) էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում, բ) պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, գ) բիզնեսի վարման պայմանների բարելավում: