|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորների մեծ մասը դեմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագծին: Այդ նախագծով առաջարկվում է քաղաքացիներին թույլատրել էլեկտրոնային քարտերով իրացնել ընտրական իրավունքը: Նախագիծը ձայների` 5 դեմ և 4 կողմ հարաբերակցությամբ մերժվեց:
Նշենք, որ նախագծին դեմ քվեարկեցին նիստին ներկա ՀՀԿ-ական պատգամավորները, իսկ կողմ էին նախագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: