|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանական «Գաբալա»-ի կիսապաշտպան Սամիր Զարգարովը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թույլ չտան Բաքվում գոլի հեղինակ դառնալ:
«Թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է այնպես անեն, որ Մխիթարյանը գոլ չխփի։ Մենք չպետք է թույլ տանք նրան աչքի ընկնել Բաքվում»,- ադրբեջանցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել footboom.com-ը։
Ադրբեջանական թիմում հանդես են գալիս մեծ թվով լեգեոներներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Վատցկեն հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը չի մեկնի Բաքու:
Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի` «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: