|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի Հաթայ նահանգի Քումլու շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել, որն ուսումնասիրելու համար Թուրքիայի անվտանգության ծառայությունը շրջափակել է տարածքը:
Ըստ Milliyet-ի՝ ստացված տեղեկությունների համաձայն՝ սարքն ընկել է դաշտում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Քիլիս նահանգում անօդաչու թռչող սարք էր խոցվել, որի պատկանելության մասին տեղեկություններ չէին հաղորդվել։ Հետագայում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ սարքը ռուսական ծագում ունի: