|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը եկող շաբաթ այցելելու Է Սյունիքի մարզ, որտեղ արդեն սկսել են պատրաստվել նրա այցին։
«Ըստ ամենայնի, այցելության հիմնական թիրախը լինելու Է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և նա հենց տեղում մարզի իշխանական օղակներին ու ՀՀԿ-ի մարզային կառույցին «բացատրելու» է, թե նրանցից ինչ է ակնկալում։ Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը նաև ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է, իր հերթին պատրաստվում է այդ այցին։
Նա փորձում է մարզում եղած առօրյա բոլոր խնդիրները լուծել, որպեսզի Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ սյունեցիների կողմից բողոքներ չլինեն։ Ավելին՝ Խաչատրյանին զգուշացվել է, որ նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարդիկ իրենց բողոքներով չմոտենան Սերժ Սարգսյանին։ Երեկ փորձեցինք այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։