|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի հարավում փոթորկի հետեւանքով 10 մարդ է զոհվել: Վեց մարդ անհայտ կորած է համարվում: Ուժեղ քամին եւ անձրեւը ֆրանսիական Ռիվիերայում հեղեղումների եւ էլկետրաէներգիայի մատակարարման խափանումների են հանգեցրել:
Անտիբից ոչ հեռու ջրի տակ է հայտնվել ծերանոցը. 3 տարեց մարդ է մահացել: Կաննում ջրի ուժեղ հոսքը փողոցում վայր է գցել մի կնոջ, ով խեղդվել է:
Ռեգիոնում փակվել են գլխավոր ավտոճանապարհը, երկաթուղին: Հազարավոր տներ զրկված են էլեկտրաէներգիայից: Օդերեւութաբանների խոսքով նախօրեին ընդամենը 2 ժամում գրանցվել են 175 մմ տեղումներ: Երկու օրում Նիցցայում տարեկան տեղումների տաս տոկոսն արդեն տեղացել է: