|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Ձորակ» հոգեբուժական կլինկայում հաշվառված թիվ 19 շենքի բնակիչ` 1980 թ. ծնված Գ. Գ.-ը դեռևս չբացահայտված հանգամանքներում շենքի հարկերից մեկից ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա, ինչի հետևանքով մահացել է: Հրշեջ-փրկարարները Գ. Գ.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: