|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական մայրցամաքը առաջատար է ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման առումով, ինչի հետեւանքով այսօրվա երիտասարդները կարող են չհասնել իրենց տատիկների եւ պապիկների տարիքին: Ուշագրավ է, որ ԱՀԿ-ն «եվրոպական մայցամաք» ձեւակերպման մեջ ընդգրկել է նաեւ Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը եվրոպական մոյւս երկրների շարքում ծխողների թվով առաջինն է:
Ըստ զեկույցի, Եվրոպայի բնակչության 59 տոկոսը տառապում է ճարպակալումից: Տվյալների համաձայն` Եվրոպայի բնակչության մեկ երրորդը ծխում է. սա ամենաբարձր ցուցանիշն է մյուս տարածաշրջանների համեմատ: Եվրոպան առաջատար է նաեւ ալկոհոլի սպառման առումով. մեկ շնչին տարեկան բաժին է հասնում 11 լիտր ալկոհոլ: