|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 13-ին ուշ երեկոյան Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով երեկ հարցաքննվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 39-ամյա Արման Եդոյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Եդոյանն այս գործով առայժմ վկայի կարգավիճակ ունի, որը հնարավոր է փոխվի նշանակված փորձաքննությունների եզրակացության ստացումից հետո: Վրաերթի արդյունքում` տեղում մահացել էր հետիոտն` 53-ամյա Խորեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: