|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ մրցափուլի պատասխան պարտիայում Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող Արեշչենկոյի հետ:
Հիշեցնենք, որ ոչ-ոքի էր գրանցվել նաև շախմատիստների առաջին պարտիայում: Այսօր կողմերը ևս մեկ պարտիա կանցկացնեն թայ-բրեյքում:
Հավելենք, որ յուրաքանչյուր մրցափուլի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: