|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իջևանի քաղաքապետի` սեպտեմբերի 13-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ և նույն կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղալումյանը: Ըստ ԿԸՀ հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 4 451 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ կադաստրի Տավուշի մասնաճյուղի ղեկավար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի օգտին՝ 1 530:
Իջևանի` 10 364 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 6 133-ը: 147 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: