|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թեւոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող` 40-ամյա Հայկ Թևոյանը: Վերջինս Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր, 5 երեխաների հայր: