|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սահմանին լարվածություն կա, բայց սահմանին իրավիճակը դեռ բավարար չէ ռազմական դրություն հայտարարելու համար. լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Մեր առաջապահ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և վերահսկում իրավիճակը»,- նշեց նա և հավելեց, որ վերջին երկու տարիներին առաջնագծում լարվածության նիշը բարձրացել է:
Ըստ Հակոբյանի` «Շանթ 2015» զորավարժությունը և հակառակորդի ակտիվությունը զուգադիպություն են: «Զորավարժությունները պլանավորվել էին դեռևս 2014 թվականի նոյեմբերին: Երեք ամիս պետական գերատեսչությունները պատրաստվել են այդ զորավարժությանը»,- ասաց նա` հավելելով, որ նման մասշտաբի զորավարժություններ ՀՀ-ում առաջին անգամ են իրականացվում: