|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերին հայտնաբերված` 3-ամյա սիրիացի գաղթականի դին տարել են Սիրիա:
Ըստ AA-ի՝ խեղդված երեխային, նրա` դարձյալ խեղդված 4-ամյա եղբորն ու մորը կհուղարկավորեն հենց Քոբանիում, որտեղից էլ նրանք բռնել էին գաղթի ճանապարհը դեպի Հունաստան:
Հիշեցնենք, որ Քուրդիների դիերը սկզբում տարել էին Կ.Պոլիս, այնուհետև՝ Ուրֆա, որտեղից էլ պետք է հուղարկավորության համար տարվեին Քոբանի:
Նշենք նաև, որ ընտանիքի հայրը միակն է, ով բախտի բերումով փրկվել է այս ողբերգությունից: