|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայից պահանջել է արտահանձնել փախուստի դիմած դատախազներ Զեքերիա Օզին և Ջելալ Քարային:
Ըստ T24-ի` Չավուշօղլուն նշել է, որ դատախազների հետ կապված այս հարցը լուրջ է, և իրենք Գերմանիայից իրավական պատասխանատվություն են ակնկալում:
Թուրք նախարարը, միաժամանակ, հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան որևէ հանցագործի արտահանձնում է պահանջում Գերմանիայից, սակայն այդ երկիրը նախկինում էլ այդ պահանջներն անպատասխան է թողել:
Հիշեցնենք, որ թուրք դատախազները, որոնց վերաբերյալ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել, թուրքական մամուլի պնդմամբ, փախել էին Հայաստան, այնուհետև մեկնել Գերմանիա: ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր դատախազների՝ Հայաստան մուտք գործած լինելու մասին լուրը: