|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 8-ից 9-ը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր: Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին: Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանայինլարվածությանևհամայնքներինաջակցությանհարցեր»,- գրել է նա: