|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, ըստ որի` երկարաձգվում է Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոց N62 հասցեում գտնվող վարչական շենքը բնակելի շինության վերափոխելու և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող` Գյումրի քաղաքում գտնվող տարածքներում բնակություն հաստատած թվով 7 ընտանիքների վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները, քանի որ եղանակային պայմանների հետևանքով շինարարական աշխատանքները ձգձգվել են:
Գյումրի քաղաքի Երկաթուղայինների 62 հասցեի շենքում բնակության համար կենցաղային պայմաններ ստեղծելու և այնտեղ 30 անձով 7 ընտանիքների վերաբնակեցման գործընթացի ավարտման ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը:
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կողմից: