|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: Թերթը դեռևս հուլիսի 10-ին գրել էր, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի քրեական գործի շրջանակներում Էյներ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտե ներկայանալուց հետո Էյներ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ի դեպ, հիշեցնենք, որ մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռևս շարունակվում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: