|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«ՉԻ» -ն հայտնում է. «Պարզվում է, Հայաստանը նաև Ադրբեջանից է ապրանքներ ներմուծում: Ճիշտ է, ներմուծման ծավալները շատ քիչ են, սակայն՝ փաստն ինքնին հատկանշական է: Ադրբեջանից Հայաստան ներմուծելը երևում է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության՝ 2014թ. հաշվետվության մեջ, համաձայն որի՝ ներմուծվել է 3.2 քմ մակերեսով 600 դոլար արժողության ապրանք: Ենթադրվում է, որ ներմուծվել է գորգ: Ի դեպ, Հայաստանն Ադրբեջանից գորգեր էր ներմուծել նաև 2011 թ. այն ժամանակ՝ 29.9 քմ չափով, 8.5 հազար դոլար արժողությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։