|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ թաղամասում: Գիշերը` ժամը 2-ին մոտ, տղամարդը դանակի մեկ հարվածով սպանել է 38-ամյա կնոջը` Հայկուհուն: Yerkir.am-ի աղբյուրների համաձայն` դանակի հարվածը սրտին է ուղղված եղել, որի արդյունքում կինը տեղում մահացել է: Զույգն ուներ երկու երեխա, երկուսն էլ` աղջիկ: Հենց նրանցից մեկն է շտապօգնությւոն կանչել` մորը անգիտակից տեսնելով, սակայն արդեն ուշ է եղել:
Ինչպես Yerkir.am-ին հայտնեց սպանված կնոջ գործընկերուհիներից մեկը` ամուսինը տաքսու վարորդ է, ալկոհոլի հանդեպ թեև հակումներ չունի, սակայն շատ խանդոտ է, թեեւ կինը իր ամուսնու մասին խոսելիս մշտապես միայն դրական է արտահայտվել ու երբեք չի բողոքել: