|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Իսմեթ Յըլմազը:
Ըստ Hurriyet-ի՝ ընտրությունների երրորդ փուլում ամենաշատ ձայն են հավաքել ԱԶԿ-ից առաջադրված Իսմեթ Յըլմազն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից առաջադրված՝ կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալը:
Ընտրությունների չորրորդ փուլում Դենիզ Բայքալը հավաքել է 182 ձայն, իսկ Իսմեթ Յըլմազը՝ 258՝ ընտրվելով Ազգային մեծ մեջլիսի նոր նախագահ:
Նշենք, որ Մեջլիսի նախկին նախագահը Ջեմիլ Չիչեքն էր: