|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 27-ին` ժամը 01.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում, քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակա վերգետնյա անցումի վրա ամրացված գովազդային վահանակին:
Փրկարարների և ոստիկանների կողմից տարված բանակցությունների արդյունքում Ա. Ս.-ը (ծնվ. 1985թ.) ինքնակամ իջել է գովազդային վահանակից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: