|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:
Երևանի բնակիչ Ա.Հարությունյանից հաղորդում է ստացվել, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» բժիշկ-քիմիաթերապևտի կողմից քաղցկեղի բուժման դեմ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացել է բուժվող իր մայրը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Նախաքննության ընթացքում Ա.Հարությունյանը ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու հիվանդի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետներին:
Նախաքննությունը շարունակվում է: