|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ Yerkir.am-ի տեղեկություններով, լուսադեմին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներից բերման ենթարկվածների մեջ է նաև «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Գինոսյանին շուտով ազատ կարձակեն:
«Ինքը նկարագրում էր, որ օպերային երգչուհի են բերման ենթարկելուց եղել` «Նաիրի» կինոթատրոնի մոտ, ում Գինոսյանը ճանաչել է և փորձել միջամտել: Միջամտության ժամանակ ասել են` սրան էլ բերման ենթարկեք: Մեքենա նստեցնելուց` գլուխը խփել է մեքենային»,-ասաց Մարուքյանը: