|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սանկտ Պետերբուրգում կբացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային ցուցահանդես՝ «Ռուսական Հայաստան - հայկական Ռուսաստան» խորագրով. հայտնում է РИА Новости-ն:
Նախագիծը կազմակերպել են Կրոնի պատմության պետական թանգարանը, Հայ առաքելական եկեղեցին և Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային միությունը՝ Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ:
Ցուցահանդեսի հիմքում են լուսանկարներ, որոնք ընտրվել են Կրոնի պատմության թանգարանում կայացած մրցույթի արդյունքների հիման վրա։ Մրցութային աշխատանքներն ուղարկվել են Ռուսաստանի և Հայաստանի բազմաթիվ անկյուններից։ Մասնակիցների թվում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։